«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Բացի այս, պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով: Աճ է արձանագրվել շինարարության ոլորտում 29.8 տոկոսի չափով: ՀՀ վիճակագրական կոմիտեից մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առեւտրի շրջանառության ծավալներն են, թեկուզ չնչին, բայց ավելացել՝ 0.4 տոկոս: Իսկ, ահա, սպառողական շուկայում մեկ ամսում գրանցվել է 0.1 տոկոսի չափով գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. Այս դեպքում աճը կազմել է 5.8 տոկոս: Միայն արտահանման ծավալները աճել են 3.4 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 7.3 տոկոսով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։