ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շտապ մեկնում է Արցախ: Փաստաբան Կարեն Մեժլումյանը գրել է.«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»։