Խփեցին, ընկավ հենց մեր գյուղի դաշտերի մեջ. ինչ իրավիճակ է սահմանամերձ Տրետուքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Այս մասին  տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը: ArmLur.am-ը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում:

«Առավոտյան, որ խփեցին, ընկավ հենց մեր գյուղի դաշտերի մեջ: Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ ամենեւին չկա: Տուժածներ եւ վիրավորներ էլ չունենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ ԱրծՐուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս