Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները: «Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը:Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի »,-ներկայացրեց Ռուզաննա Գրիգորյանը:




Լրահոս