ԵԱՀԿ–ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին նշված է Twitter–ի` Ալբանիայում ԵԱՀԿ–ի ներկայացուցչության պաշտոնական էջում։

«Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները»,– նշված է գրառման մեջ։

​Կզեկուցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նիստը կկայանա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 17։00–ին (Երևանի ժամանակով` 19։00-ին։)




Լրահոս