«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն աշխատանքից հեռացրել է իր տեղակալ Գագիկ Մարտիրոսյանին, ով երկար ժամանակ եղել է պարկի տնօրեն եւ համարվում է գործի գիտակ: «Ի՞նչ պատճառներով է աշխատանքից ազատվել պարկում երկար տարիներ աշխատած մասնագետը»,-«Ժողովուրդ»-ի հարցին Աշոտ Գնդոյանը պատասխանեց, որ պարկի հողերի գույքագրման հանձնաժողովը, որի նախագահն է եղել Գագիկ Մարտիրոսյանը, ոչ միայն բազմաթիվ անճշտություններ է թույլ տվել, այլեւ «միտումնավոր սխալներ», դրա համար էլ հեռացրել է: Նշենք, որ Մարտիրոսյանը պատրաստվում է դատի տալ Գնդոյանին` իր իրավունքները պաշտպանելու համար: Այս մասով, սակայն, Աշոտ Գնդոյանը չի մտահոգվում. «Դա իր իրավունքն ա, եւ եթե դատարանը կգտնի, որ նրա ազատման հիմքերը ճիշտ են կամ սխալ, ապա ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»:
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍԽԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ