Մեր նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղում նշանակվելու հարցում քննարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի թեկնածությունը, ում լոբբինգն իրականացնում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Նախորդ երկու օրերին էլ տեղեկացանք, որ այդ պաշտոնում առաջադրվելու համար նախագահականի իր կապերն օգտագործում է նաեւ 2010-ի նոյեմբերից ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակված Հովսեփ Բեդեւյանը: Վերջինս 2003 թվականից մինչեւ 2008-ն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ եւ խորհրդատու: Նրա հնարավորությունները եւս փոքր չեն գնահատվում, քանի որ Հովիկ Հովսեփյանին «ձգելու» խնդիր կարող է առաջ գալ:
2-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ