ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Խանութի աշխատակազմը իր պարտքն է համարել զգուշացնելու, որ գլխի հատվածում կարող են բախումներ առաջանալ. բարեխիղճ քայլ է, իհարկե։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպիսի դեպքերում կարող է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվել առանց դատարան դիմելու:

Դավիթ Կիրակոսյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու, եթե`

դա նախատեuված է գրավի պայմանագրով, կամ

առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մաuին: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես է կարգավորվում մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների, կենտրոնների կրթական գործունեությունը: Ուզում եմ իմանալ՝ այն լիցենզավորման ենթակա գործունեություն է, թե ոչ:

Սիլվա Արիստակեսյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «Կրթություն բնագավառ» բաժնում: Կրթական ծրագրերն են` հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի:

Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական եւ մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

 




Լրահոս