«ԵՍ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐԸ ՉԵՄ ԿԱՏԱՐԵԼ». ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվ. XIV եւ բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, «Մովսես Խորենացի» մեդալակակիր Նարեկ Հախնազարյանը ArmLur.am-ի հետ զրուցել է իր կողմից արված սկանդալային տեսանյութի, Միքայել Մինասյանի եւ կորոնավիրուսի հաղթահարման մասին:

 

-Նարե՛կ, Ձեր հայտնի սկանդալային տեսանյութից հետո շատերը Ձեզ քննադատաեցին, մեղադրեցին, որ Դուք Ձեզ ծափահարող ազգին անամոթ եւ անպատասխանատու եք անվանում,  հետո հանդես եկաք երկրորդ պարզաբանող տեսանյութով, ինչը, սակայն, այդպես էլ չմեղմեց իրավիճակը: Ի՞նչ գնահատական կտաք Դուք այս ամենին:

-Սկսենք նրանից, որ այդ քննադատող մարդկանց հիմնական մասը, ում որ իմ խոսքը վերաբերում էր, աղավաղել են, քանի որ կապ չունի՝ ինձ ծափահարող մարդիկ են, թե պարզապես հայրենակից են: Ես ոչ մեկին չեմ վիրավորել, այլ պարզապես շատ սուր ձեւի  եւ շատ վրդովված քննադատել եմ  այն մարդկանց, որոնք ամենածանր ժամանակահատվածում, երբ ունեինք 600-700 օրական վարակվածության դեպք, եւ այդ նույն օրերին իմ հայրիկը Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդանոցում էր պառկած, եւ ես սա շեշտում եմ այն պատճառով, որ չասեն, թե կորոնավիրուս չկա: Իմ հայրիկը երբեք այլ հիվանդությունով չի հիվանդացել եւ մայիսին 25 տոկոսանոց թոքաբորբով գտնվում էր հիվանդանոցում:  Եվ այդ ժամանակ ես քննադատել եմ այն մարդկանց, որոնք փակ տարածքներում դիմակ չէին կրում, այդ ծանր համաճարակի իրավիճակում անտեսում էին բոլոր այն պարզ եւ լոգիկային մոտ հակահամաճարակային միջոցները, որոնք մենք բոլորս պետք է, որպես մեկ մարդ, ողջ ազգով իրականացնեինք, եւ դա դժվար չէր, երբ դու մտնում ես խանութ, դնես դիմակ, եւ երբ դու օգտնվում ես հանրային տրանսպորտից,  կրես դիմակ, եւ դրանում ես ոչ մի դժվարություն չեմ տեսնում:  Եվ շնչառության հետ էլ ոչ մի խնդիր դրա հետ կապված չեմ տեսնում, քանի որ այնպես չէ, որ օրական 24 ժամ կրում ենք դիմակ՝ բացառությամբ հատուկ ոլորտների, որոնց համար դա իսկապես խնդիր է: Ես շատ հրապարակումներ եմ տեսել, երբ ասում էին, թե կորոնավիրուսը միֆ է, այն ինչ-ինչ համաշխարհային քաղաքական պրոյեկտ է: Իմ խոսքն ուղղված էր պրինցիպիալ դիմակ չկրող եւ վստահություն չներշնչող աղբյուրներից օգտվողներին: Իմ ոչ մի մտքից եւ խոսքից  հետ չեմ կանգնել, այլ պարզապես շատ կրքոտ եմ ասել:

-Նարե՛կ, Ձեզ նաեւ մեղադրեցին նախկին իշխանությունների հետ համագործակցելու համար, եւ Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հայտնի տեսաուղերձներից մեկում, անդրադառնալով Ձեզ, նշել էր, թե Դուք կատարում եք Ձեր դասընկերոջ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատվերը:

-Միքայել Մինասյանը իրավունք ունի իր կարծիքը հայտնելու: Սկսենք նրանից, որ նրա այդ ռեպորտաժը ձեւավորված էր այնպես, որ մարդկանց թվա, թե Միքայել Մինասյանն ինչ-որ հետախուզություն է իրականացրել իր բավականին հզոր թիմի ուժերով եւ ինչ-որ փակ աղբյուրնեից գտել է իմ եւ Տիգրան Ավինյանի համատեղ լուսանկարները: Իրականում դա այդպես չէ, քանի որ այդ լուսանկարները վերցված են իմ ֆեյսբուքյան էջից, որը կարող են տեսել բոլորը: Ես երբեք չեմ թաքցրել, որ ես Տիգրան Ավինյանի դասընկերն եմ, մենք դասարանով մի քանի անգամ այս վերջին երկու տարում հավաքվել ենք: Իմ վիդեոյում ես կառավարության աշխատանքի վերաբերյալ ասել եմ ընդամենը մի նախադասություն, իսկ այդ մեկ նախադասությունում ասել եմ, որ իսկապես մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի պայքարի վիրուսի դեմ: Իմ տեսանյութի հիմնական նպատակը կառավարությանը գովելը չէր, այլ այն էր, որ մենք մեր ապագան վերցնենք մեր ձեռքը, եւ կորոնավիրուսը չի հաղթահարվում կառավարության կաբինետներում, քանի որ վիրուսը փողոցում է: Ինձ թվում է՝ որոշ քաղաքական ուժեր գերագնահատեցին  իմ ազդեցությունը եւ որոշեցին քաղաքականացնել իմ խոսքը, որն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ: Իմ կարծիքով՝ Միքայել Մինասյանը տրվեց մեր հասարակության համար ստանդարտ մենտալիտենտին, որով եթե դու ինչ-որ մի գնահատանքի խոսք ես ասում, ապա ավտոմատ դառնում ես այդ կառավարության ծառան, իհարկե դա նրա կարծիքն է: Ես ոչ մի կառավարության պատվեր երբեք չեմ կատարել, չեմ կատարում եւ չեմ էլ պատրաստվում կատարել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՏԱԹԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԴԻԱՆԱ ՏՈՐԵՍԻՆ

Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տորեսի եւ Տաթեւ Սարգսյանի միջեւ ծագած սկանդալը. Տաթեւը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում՝ իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

 

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝  վերջինս Ինստագրամի իր էջում հրպարակումներ էր արել Տաթեւի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

Դիանայի Սթորի բաժինը ողողված էր Տաթեւի մասին վիրավորական հրապարակումներով, իսկ  վերջինս էլ որոշել է հարցը տեղափոխել իրավական հարթակ:

Տաթեւ Սարգսյանի կողմից Դիանային դատի տալու մասին «Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Դիանայի հետ:

«Հիմա պարզ է, սրբի դիմակ է դրել, որ մարդկանց աչքին մի քիչ  բարձր երեւա,  ամեն դեպքում ես չեմ պատրաստվում անուն տալ, ինքը լավ գիտի այդ ամեն ինչը:  Իմ շահերը դատարանում կպաշտպանի իրավապաշտպանը, քանի որ ես ցանկություն չունեմ այդ նիստերին գնալու, իր երեսը տեսնելու, բայց եթե պարտադիր պետք է լինի, որ ես անպայման ներկա լինեմ,  կլինեմ, քանի որ վախենալու ոչինչ չունեմ:  Ինքն ինձանից լավ գիտի այդ ամենի մասին եւ գիտի, որ ես չեմ կարող խոսել, անուններ տալ: Ես վախենալու բաներ չունեմ, ուղղակի ուրիշ թեմաներ կան, ես չեմ ուզում՝ մարդիկ ընկնեն խնդիրների մեջ»,-մեզ հետ զրույցում հայտարարում  է Դիանա Տորեսը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ԱՏԼԵՏԻԿՈՅՈՒՄ»

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»: Մադրիդյան ակումբը հարձակվողին կվճարի 6 միլիոն եվրո: Սուարեսը առաջիկայում բուժզննում կանցնի  «Ատլետիկոյում» եւ պայմանագիր կստորագրի: Ավելի վաղ լուրեր կային, որ Լուիս Սուարեսը կարող է «Բարսելոնայից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»: Տեղափոխության համար Սուարեսը պետք է հրաժարվի «Բարսելոնայի» հետ կնքած՝ վերջին տուրն այնտեղ անցկացնելու պայմանագրի մտքից: «Յուվենտուսը» դրա համար կատալոնական ակումբին կվճարի 3 միլիոն եվրո: Եթե «Ծեր սինյորան» հաղթի Սերիա Ա-ում, Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մոտ 13 միլիոն պարգեւավճար կստանա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվողի հետ: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի՝ թիմը լքելու մասին լուրը:

 

ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) եւ Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Համերգային ծրագրում կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ են։ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված էր «ՅՈւՆԵՍԿՕ»-ի՝ հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երաժշտախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելույթներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ արտերկրի հեղինակավոր բեմերում, մասնավորապես՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կենտրոնակայանում:

 

ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղում «Մայամին» 112:109 հաշվով տնային հաղթանակ տարավ «Բոստոնի» նկատմամբ եւ շարքի հաշիվը դարձրեց 3:1: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյսոն Տեյտումը, որը «Բոստոնի» կազմում վաստակեց 29 միավոր: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում հանդիպել են «Լոս Անջելես Լեյքերսը» եւ «Դենվերը»: Երրորդ խաղից հետո «Լեյքերսը» հաղթում է 2:1 հաշվով:

 

 




Լրահոս