ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Գլխավոր դատախազությունը ընթացք չի տալիս նախկին պաշտոնյաների դիմումներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Միեւնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն մինչեւ այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, եւ վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որեւէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները եւ ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս