Այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի․ իսրայելցի քաղաքական գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ, ահա, միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Սակայն ռուս քաղաքական գործիչը մեզ հետ զրույցում այլ տեսակետ արտահայտեց. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին:

Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման եւ զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեւէ միջամտության Իսրայելի կողմից», – հավելեց նա: Միեւնույն ժամանակ խոսելով Ռուսաստանի Դաշնության արձագանքի եւ արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ Էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քան հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս