Սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ գիշերային մարտեր, նույն ինտեսիվությամբ չեն եղել, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք սահմանային իրավիճակը ժամը 13:00-ի դրությամբ:
Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել: Կիրառվել են բազում միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի:
Զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայել են, հայկական կողմն ունեցել է զոհեր, հակառակորդը եւս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Մանրամասները՝ տեսանյութում