ԲՀԿ-ական պատգամավորը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանին ազատելու մասին տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կալանքից կազատվի: Armlur.am-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից պարզել, թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:  Պատգամավորը հայտարարեց, որ միայն պաշտոնական տեղեկությունն այս պահին այն է, որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու դատարանի որոշում: Մենք փորձեցինք զրուցել նաեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, որը սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: «Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ երկու ամսով: Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը չներկայացավ, ինքը Ազգային անվտանգության ծառայություն է միանգամից գնացել», – հայտարարել էր Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում ՀՀ կառավարության 100 տոկոս հրաժարականը պահանջելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս