Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մակրոնը հիշեցրել է, որ ԼՂ խնդրով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու՝ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները: «Մենք մեր գործընկերների հետ շփման մեջ ենք եղել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման-խմբ.) առաջին ժամերից արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան ես պլանավորում եմ այս թեմայով (կապվել) Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը` նախագահ Թրամփի հետ, որպեսզի մտքերով փոխանակվեմ և առաջարկեմ այս իրավիճակից դուրս գալու ուղիներ»,-հայտնել է Մակրոնը՝ Լատվիա այցի ընթացքում իր ասուլիսում: Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:

Մակրոնն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:




Լրահոս