ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է առաջնագիծ։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից մեկնել է առաջնագիծ՝ հայկական կողմի զոհերի դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու։
Նշենք, որ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այնտեղ է գտնվում կոմիտեի մի շարք քննիչների հետ, որոնք պատրասկամությոն են հայտնել գնալ սահման և կանգնել հայ զինվորի կողքին: Ավելին, կոմիտեում կան նաև այլ քննիչներ, որոնք այս օրերին ևս պատրաստ են գնալ Արցախ: Սակայն սպասում են համապատասխան հրահանգի: