ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցման արդյունքում զոհված օդաչուն մայոր Վալերի Դանելինն էր: Նա 33 տարեկան էր, 2 անչափահաս երեխաների հայր, Գյումրիից, ազգությամբ՝ ռուս։
Ինչպես հայտնի է, դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան, երբ Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: