Հայաստանը պետք է միջպետական հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը միջանկյալ միջոց կիրառելու մասին եւ կհարկադրի Ադրբեջանին դադարեցնել կրակը. այդ մասին Nation News լրատվականին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացող իրավիճակը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի լուրջ խախտումների, ՄԻԵԴ-ը որոշել է դատարանի կանոնակարգի 39-րդ կետը կիրառել, որով Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ այդպիսի արարքներից: Այստեղ խոսքը գնում է նաև մարտական գործողությունների մասին, որոնք կարող են բերել քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների, վտանգի ենթարկել մարդկանց կյանքն ու առողջությունը:

ՄԻԵԴ-ը նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել Եվրոպական կոնվենցիային, այդ թվում՝ անմարդկային երևությներից զերծ մնալ: Ընդ որում, երկու կողմերն էլ պետք է որքան հնարավոր է շուտ Եվրոպական դատարանին ինֆորմացիա ներկայացնեն իրենց պարտականությունների կատարման մասին:

«Հաջորդը քայլը լինելու է Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ միջպետական հայց ներկայացնելն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հանդիսանում է իրավական դաշտի ամրապնդման համար անհերքելի առանցքային երաշխիք», – այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Գևորգ Կոստանյանը:




Լրահոս