Իտալական La Gazetta dello Sport պարբերականը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտքով Արցախում է:
Պարբերականը գրում է նաև, որ «Ռոման» իր աջակցությունն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստին և որ ակումբը Մխիթարյանին բացարձակ ազատություն է տվել սոցիալական ցանցերում:
Ավելին, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը դիմել էր միջազգային հանրությանն ու կոչ արել դաշնակիցներին շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվող ագրեսիան կանխելու համար։