ԱՐՏԱՀՈՍՔԸ ՏՈՊՐԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտ կլիներ` Արամ Մանուկյանը ցույց տար մեկ այլ տոպրակ, որում կլինեին Կոնգրեսից ու ՀՀՇ-ից հեռացած Ալիկ Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի, Արարատ Զուրաբյանի ու մյուսների անդամատոմսերը»,-երեկ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀԱԿ վերջին հանրահավաքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթին, որտեղ նա ցույց էր տվել ՀՀԿ-ից զանգվածաբար դուրս եկած քաղաքացիների անդամատոմսերը: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով Շարմազանովի հայտարարություններին, ասաց. «Կոնգրեսից ու ՀՀՇ-ից դուրս եկածների անդամատոմսերը ցուցադրելու պատիվը թողնում եմ իրենց»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հերքումներին, թե իրենց կուսակցությունից չկա զանգվածային արտահոսք, ապա նշեց. «Այդ հարցերի պատասխանը կտանք միտինգից հետո, քանի որ շարունակվում է այդ գործընթացը»:




Լրահոս