«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այդ ինչպե՞ս է թուրքական կործանիչը Հայաստանի տարածքում ինքնաթիռ խոցում, եթե հակաօդային պաշտպանության միասնական այդ համակարգը հայկական կողմին չի զրկել ինքնուրույնությունից, եթե, համաձայն պայմանագրի, կարող էր օգտագործել «ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում»: Նույնիսկ իր տարածքում գտնվելու դեպքում, եթե գտնվում է այնպիսի հեռավորության վրա, որ կարող էր հարվածել ՀԱՊԿ-ի անդամ երկրին, միասնական ՀՕՊ համակարգը պետք է գործեր:
Ամբողջովին չփորձենք խորանալ նշված համակարգի շրջանակներում հայկական կողմի իրավունքներին՝ հուսալով, որ այդ թեման առանձին ուշադրության կարժանանա համապատասխան մասնագետների կողմից: Փաստ է՝ թուրքական կործանիչը Հայաստանի երկնքում ինքնաթիռ է խոցել: Մենք այսօր միայն բարձրացնում ենք տրամաբանական հարցը՝ ՀՀ ՊՆ-ն այն ժամանակ ճի՞շտ պարզաբանում է կատարել, թե՞ իրավացի էին նրանք, ովքեր պնդում էին, որ գործնականում, այլ ոչ թե թղթի վրա, ղեկավարումն իրականացնելու է Ռուսաստանը եւ ինքնուրույն է որոշելու՝ ումից պաշտպանվել, ումից՝ ոչ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: