
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Գործող օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ: Գործող օրենքը պահանջում է, որ գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ արդարադատության նախարարություն ներկայացվի կուսակցության հիմնադիրների ցանկը, անուն-ազգանունները:
Կառավարությունն առաջարկում է, որ հիմնադիրների փոխարեն, ներկայացվի կուսակցության անդամների ցանկը՝ անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և ստորագրությունները: Կուսակցության հիմնադիրների թիվը կարող է լինել ոչ պակաս 100 մարդ, իսկ անդամների թիվը՝ 800: Սա նշանակում է, որ եթե փոփոխությունների ընդունումից հետո կուսակցությունների վերագրանցում իրականացվի, ապա պետական գրանցում ստացած կուսակցությունների թիվը չի անցնի մեկ տասնյակը, առկա 75-ի փոխարեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: