ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին վերջերս հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում նախկին մարզպետն ասաց, որ ինքը տեղյակ չէ ոչնչից, ավելին, գտնվում է ՀՀ-ից դուրս: Մեր հարցին` «Բայց չէ՞ որ Ձեր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` երկրից չբացակայելու մասին», Հովակիմյանը պարզաբանեց, թե ինքը ԼՂՀ-ում է, իսկ այն մեր երկիրն է: Վարդգես Հովակիմյանը միայն ասաց, թե ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքները:




Լրահոս