![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/photo_2020-09-28_16-00-03.jpg)
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
✅ ծխախոտ
✅ շշալցված ջուր
✅ երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
✅ խտացրած կաթ
✅ սուրճ
✅ պահածոյացված սնունդ
✅ հիգիենայի պարագաներ (արական և իգական)
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։