2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերեցին նաև Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած մեր տղաները:
Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինծառայողներ
Արսեն Վարուժանի Մադոյանի՝ Վարդենիս քաղաք,
Իշխան Ռուստամի Գալստյանի՝ Նորատուս համայնք,
Սեմյոն Հրաչի Ավանեսյանի՝ Տրետուք համայնք,
Արծրուն Ռաֆիկի Չիլինգարյանի՝ Արծվաշեն – Ճամբարակ համայնք,
Մեխակ Արեստի Սարգսյանի՝ Զոլաքար համայնք,
Տիգրան Բորիսի Ղարիբյանի՝ Սևան – Գագարին բնակավայր:
Հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց բնակարաններում, իսկ
Արշալույս Սարգիսի Խուգոյանի՝ Նորատուս համայնք,
Մելիք Արամայիսի Մամիկոնյանի՝ Փոքր Մասրիկ համայնք,
Սևակ Արայիկի Գալստյանի՝ Տորֆավան համայնք,
Արծրուն ժորայի Սիմոնյանի՝ Ակունք համայնք,
Էդվարդ Մանվելի Պետրոսյանի՝ Ակունք համայնք և Լևոն Մեխակի Սևոյանի՝ Վարդենիս քաղաք, հուղարկավորությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց համայնքների գերեզմանոցներում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Գնել Սանոսյանի, կիսում է կորստյան ծանր ցավը, զորակցություն է հայտնում և ցավակցում զոհված զինծառայողների ընտանիքներին ու
հարազատներին:
Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին:
Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ հնարավորինս պահպանել համաճարակային անվտանգության կանոնները: