ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։

Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։ Այս մասին տեղեկացրեց Գևորգ Էմին-Տերյանը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:




Լրահոս