2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել են Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի երկու զինծառայող՝ Արշալուս Սարգիսի Խուգոյանը եւ Իշխան Ռուսատամի Գալստյանը:
Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու զինծառայողներն են էլ 19 տարեկան երիտասարդներ են:
«Շատ լավ, խելացի, կիրթ, դաստիարակված տղաներ էին, երկուսն էլ ունեին քույր, եղբայր: Ամբողջ համայնքն այս պահին սգի մեջ է»,-նշում է համայնքի ղեկավարը:
Լիդա Եղիազարյան