
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին:
Հիշեցնենք, որ վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, Մարտունի քաղաքում վիրավորվել են նաև Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները, ինչպես նաև ռուսական «Дождь» պարբերակլանի լրագրողները: