
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը։ Կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման մասին, անդրադարձել արդիական այլ հարցերի։