ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր պոկվեց, գցեցի». քաղաքացիները սիրտ չունեն դիմակ կրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով եւ դարձել 50 հազար 850։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել եւ հորդորել քաղաքացիներին անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Ըստ առոջղապահության նախարարության՝ համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Ապա նախարարությունը կոչ է արել չկորցնել զգոնությունը, շարունակել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Տեղեկացնենք, որ հանրային բաց տարածքներում, հասարկական տրանսպորտում թեեւ դիմակ դնելը պարտադիր է, բայց ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երեւանի փողոցներում եւ հասարակական տրանսպորտում քաղաքացիների մեծ մասը դիմակ չի դնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս