ՌԴ Անվտանգության խորհրդում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների ժողովում խոսվել է գրոհայիններին Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վտանգավորության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ժողովի մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել շփման գծում տիրող իրավիճակին։ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ղարաբաղի թեմայով համատեղ հայտարարություն են պատրաստում։

«Ժողովի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի աշխատանքը հարևան երկրների հետ, ինչը, նախագահի խոսքով, ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», – նշել է Պեսկովը։




Լրահոս