Էրդողանի պայմանն ու երեք նախագահների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անթույլատրելի է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում զինադադարի, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անթույլատրելի է, որ այժմ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղում զինադադար է պահանջում։ Նրանք պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ խորհրդարանում ունեցած ելույթում։

Միևնույն ժամանակ քիչ առաջ հայտարարություն էին տարածել  Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոն, որոնք  դատապարտել են բռնության սրումը, որը գրանցվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում։

«Մենք սգում ենք զոհերի համար ու մեր ցավակցություններ ենք հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ իրենց վրա պարտավորվածություն վերցնել բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ էության, այս հայտարարությունը պատասխան էր հենց Էրդողանին:




Լրահոս