ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լեռը երկնեց և մուկ ծնեց». երեք երկրների ղեկավարների անհասցե հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ պետք է նման հայտարարություն լինի, բոլորը կարծում էին եւ հույս էին փայփայում, թե հզոր հայտարարություն է լինելու, որը կարող էր փոփոխություններ մտցնել գործընթացում:

Սակայն լեռը երկնեց եւ մուկ ծնեց: Բանն այն է, որ երեք երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ ընդամենը ասվում էր. «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:

Ստացվում է՝ միջազգային հանրության կողմից հերթական անգամ ականատես ենք լինում առանց հասցեատիրող հայտարարության՝առանց իրավիճակի մասին սթափ գնահատականի: Այնինչ, նրանց հայտարարության հետ շատերն էին հույսեր կապում:

Եվ այս իրավիճակում, երբ սահմանին արդեն հնգօրյա պատերազմ է, ընդամենը մեկ մարդ կա, որը հասկանում է, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ եւ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում՝ սթափ գնահատելով իրավիճակը: Վերջին հայտարարության մեջ նա շեշտել էր. «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս