Հրետակոծվում է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը՝ ռուսական ոսկու հանքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ադրբեջանական զինուժը հրթիռակոծում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վադենիս-Սոթք ավտոճանապարհը: Ճիշտ այն նույն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական Գեոպրոմայնինգ գոլդ ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի գրասենյակը:

ArmLur.am-ի տեղեկություններով, զոհեր, բարեբախտաբար չկան: Ու ակնհայտ է, որ Ադրբեջանը թիրախավորված հարվածում է ռուսական կապիտալով ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքավայրը, որն, ի դեպ, 5-րդ օրն է, ինչ չի աշխատում:




Լրահոս