Հոկտեմբերի 1-ի տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի միջև, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Երկու նախարարները անհանգստություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առումով եւ հայտարարել են, թե պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նաև Լավրովի կողմից շեշտվել է այլազգիների՝ կոնֆլիկտին խառնվելու անթույլատրելիության մասին:
Կողմերը հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել իրավիճակի կարգավորման համար: