Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: Այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:
«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա:
Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար: