
Այս պահին ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա նշեց, թե միջանկյալ զեկույց է հրապարակվել այս ընթացքում ադրբեջանական գործողությունների մասով:
«60 վիրավորներից 40-ը լրջորեն վիրավորված անձինք են: Սա վերաբերում է միայն քաղաքացիական անձանց: Մահվան դեպքերի մի մասը եղել է հրետակոծության հետևանքով, սակայն երեկվա Մարտակերտի դեպքը եղել է ռմբահարման հետևանքով», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում