Այսօր Արցախում մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այժմ Արցախը եւ դրա շուրջ կատարվող գործողությունները բոլորի ուշադրության կենտրոնում են:
«Այսօր հինգերորդ օրն է: Գիտեք, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի մասնակցությամբ, սադրիչ գործողություններ են նախաձեռնել: Մարտական գործողությունների արդյունքում այսօր դիրքային պատերազմն է ընթանում եւ տեղի են ունենում հակազդումներ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում