Ինչպես է իսպանացի լրագրողին հաջողվել փրկվել Մարտունիում հրետակոծության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Նկարահանումների նպատակով այսօր այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը:

Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել: Այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:




Լրահոս