Հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․

«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։
Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։ Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները»։




Լրահոս