Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 25-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գեւորգյանը: Վերջինս առաջադրված միակ թեկնածուն էր: Ինքնաառաջադրվել, սակայն օրեր առաջ ինքնաբացարկ էր հայտարարել անկուսակցական, Մարալիկի մարզադպրոցի մարզիչ Աղասի Կարապետյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, 34-ամյա քաղաքապետի թիկնապահն է: Ընտրություններին մասնակցել է Մարալիկում գրանցված 5317 ընտրողներից 2093-ը, որոնցից Գեւորգյանի օգտին քվեարկել են 2014-ը, դեմ` 49-ը:
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ