ԲԴԽ-ում գործընթացը ձախողվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Բարձրագույն դատական խորհուրդը երեկ փոձել է գործընթաց սկսել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության շուրջ, սակայն գործընթացը ձախողվել է, քանի որ դատավորները ցանկություն չեն հայտնել այս փուլում առաջադրել իրենց թեկնածությունը կամ որեւէ կարծիք հայտնել՝ պատճառաբանելով սահմանային իրավիճակը, ասելով, թե այս պահին դրա ժամանակը չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործընթաց է սկսում եւ դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում:

Եվ, ահա, դատավորներն ասել են՝ հիմա դրա ժամանակը չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, սակայն վերջինս մեկնաբանեց, թե ո՛չ սիրտ ունի, ո՛չ հավես: Նկատենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռ մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամանակ ունի՝ աշխատանքներն ավարտելու համար:

Հավելենք, որ մինչ այդ ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ:

Առավել մանրամասն ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս