Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:
Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը՝ հանձնարարելով բացել թեժ գիծ (+374 97 55 55 90):
Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաև ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները: