
Այսօր ժամը 10։00-ից Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը:
«Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է հաղորդագրության մեջ: