
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում կա, որ եթե ինչ-որ մի օրենսդրական նախագիծ հրատապ չէ, ապա այն հետաձգել` ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված: Բանն այն է, որ եկող շաբաթը պետք է խորհրդարանի տարբեր հանձնաժողովներ նիստեր հրավիրեին, նախագծեր քննարկեին, որպեսզի հոկտեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանում ձևավորվոր օրակարգ:
Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական դրություն է, խորհրդարանը ևս իր բոլոր ռեսուրսները օգտագործելու է այդ ուղղությամբ:
Ու որոշվել է, որ եթե հարցը հրապատ չէ, ապա այն հետաձգել: Ըստ մեր տեղեկությունների, դեռևս հստակ չէ նաև, թե արդյոք առաջիկա շաբաթվա ընթացքում որևէ հանձնաժողովի նիստ կկայանա, թե ոչ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնարարված է, բոլոր ջանքերը գործադրել միջազգային կառույցների հետ աշխատելու համար: Խորհրդարանականները այս օրերին քննարկումների, կապեր հաստատելու, ինֆորմացիաներ փոխանցելու գործընթացի մեջ են:
Սոնա Գրիգորյան