Ուկրաինայի նախագահի կուսակիցը հերքեց իր խոսքերը. ինչ դիրքորոշում ունեն Արցախի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Նա հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է բոլոր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Պատգամավորի հայտարարությունից հետո կրկին սկսվեց խոսվել հայ-ուկրաինական հարաբերությունների մասին, դիվանագիտության ձախողման մասին:

Սակայն պատգամավորի հայտարարությունից կարճ ժամանակ հետո Ուկրաինայի տարբեր պաշտոնյաներ սկսեցին հերքել իրենց պատգամավորի հայտարարությունները:  Եվ այդ հերքումները եղան բարձր մակարդակով. մասնավորապես, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն եւ ավելին,  դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին:

Մասնավորապես, Ավակոնը նշել է, թե Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին:  Ավելի ուշ հերքում տարածեց նաև պատգամավորը՝ ասելով, թե սխալ է ներկայացվել իր խոսքը:

Նկատենք սակայն, որ նույն պատգամավորն առաջին անգամ չէ, որ ամեն դեպքում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով:




Լրահոս