ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվը միասին 5000 է կազմում. նա երկար չի դիմանա. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակողական գործողությունները ևս մի քանի օր, քանի որ այս ընթացքում նկատելի հաջողություններ չի արձանագրել:

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռուս ռազմական փորձագետի հետ:

-Պարո՛ն Եվսեեւ, Արցախում արդեն 6 օր է՝ ռազմական գործողություններ են ընթանում եւ վերջին երկու օրերին ականատես ենք լինում հրադադարի մասին ավելի շատ հորդորների միջազգային հանրության կողմից: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում հրադադար կլինի՞:

-Ես կարծում եմ՝ հիմա Արցախի տարածքում դիրքային մարտեր են ընթանում, հայկական կողմը վերականգնել է առաջնագծի սահմանը եւ նույնիսկ առաջխաղացման մասին խոսակցություններ կան: Հայկական կողմը, իմ կարծիքով, պատրաստ է բանակցությունների, քանի որ հաջողությամբ է դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին եւ նույնիսկ կարող է խոսակցություն ծավալել այն բարձունքի վերադարձի մասին, որը կորցրել էր 2016 թվականի ապրիլին: Սակայն ադրբեջանական կողմը դեռ բանակցությունների պատրաստ չէ:

-Իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակում սրել իրավիճակը՝ հաշվի չառնելով հնչող կոչերը:

-Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ բան է դրել խաղասեղանին եւ նա, այսպես ասած, շատ է ցանկանում գնալ բանակցությունների՝ որոշակի հաջողություններից հետո: Սակայն այդ հաջողությունների արձանագրումն անհավանական է, մանավանդ որ մի քանի տվյալների համաձայն, ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվը միասին 5000 է կազմում, որը շատ-շատ է: Իհարկե, եւ արդեն կան տվյալներ, թե քանի այլազգի է ներգրավված այս պատերազմում: «Իսլամական պետության» 100-ից ավելի ներկայացուցիչներ են ներգրավված, ադրբեջանական կողմն ունի երկու գունդ զրահատեխնիկայի, ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների կորուստ: Ինչպես հասկանում եք, այս չափի կորուստների պարագայում Ադրբեջանը շատ չի կարող հարձակողական գործողություններ իրականացնել: Նա իհարկե կփորձի կրկին գտնել ելքեր եւ տարածքներ հարձակելու համար, սակայն ես կարծում եմ, որ այս տեմպերով մեկ շաբաթից ավելի ադրբեջանական կողմը չի կարող ռազմական գործողություններ իրականացնել:

-Իսկ Թուրքիայի մասնակցությունն այս գործողություններին որքանո՞վ է փոխում իրավիճակը:

– Իսկ Թուրքիայի վրա հիմա մեծ ճնշումներ են իրականացվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից, նաեւ հաշվի առնելով տնտեսության վիճակը, սա իսկապես լուրջ է: Եվ Թուրքիան շատ մեծ ուժերով է ներգրավված այս պատերազմում, դա փոխում է իրավիճակը, սակայն ոչ սահմանային իրավիճակը: Թուրքիայի մասնակցությունը մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, նաեւ երկրորդ հերթին Ֆրանսիայի հետ եւ կարծում եմ, եթե ճնշումներն այսպես շարունակվեն, Թուրքիան էլ կնահանջի, որքան էլ փորձում է հզոր երեւալ: Դրա համար էլ ես կարծում եմ, որ հինգ օրից ավել այս իրավիճակը երկար տեւել չի կարող:

-Իսկ այս օրերի ընթացքում ի՞նչ կարող ենք սպասել:

-Ես կրկին ասեմ՝ երկար ժամանակ նա  այսպես շարունակել չի կարող, քանի որ պարզապես զրահատեխնիկա չի մնա, իսկ դրանց նոր գրավումը ժամանակ է պահանջում, իսկ դրա դեպքում էլ պահանջում է ուսուցում, իսկ դրա համար ժամանակ չկա: Իսկ իմ կարծիքով հայկական կողմը կկարողանա հինգ օր դիմակայել եւ խնդիրը ադրբեջանական կողմում է, քանի որ հարց է՝ նրանք որքան կկարողանան հարձակվել: Ես կարծում եմ՝ հարձակվելու միջոցները ու հնարավորությունը քչանում է եւ նաեւ երկրի ներսում դժգոհություններ են առաջանում: Բանն այն է, որ հանրության մեջ դժվար է բացատրել այսքան անհաջողությունները, զոհերը: Սակայն նկատենք, որ Արդբեջանն իր ոչ բոլոր հախթաղթերն է օգտագործել, օրինակ նա դեռ ունի «Պոլոնեզ» եւ «Լոռա» հրթիռային համակարգ, բայց հայկական կողմն էլ քիչ զենք չունի՝ չհաշված «Իսկանդերը»:

Ես կարծում եմ՝ հայկական կողմը դեռ սպասում է եւ այդ հինգ օրերում, որի մասին խոսում էի, դրանց կիրառումը հնարավոր է:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս