Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի Ղարաբաղում հակամարտության կողմերին. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից որեւէ մեկին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովիցկի մարզում կայացած ճեպազրույցում, որտեղ նա ուրբաթ աշխատանքային այցով է գտնվում:

Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն այս հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Կիեւը, իբր, պատրաստ է աջակցել Ադրբեջանին «տարբեր հարթակներում»:

Զելենսկին ճեպազրույցում ասել է նաեւ, որ Կիեւը հակամարտող կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում երկխոսել` հակամարտության դեէսկալացիայի նպատակով:




Լրահոս