
«Ժամանակ էր պետք մարդկանց մեզ հասկանալու համար»:Մհեր Շահգելդյան «arg.am»Պարզունակ քաղաքականություն վարելու համար ՕԵԿ-ը միշտ է մեղադրվել, բայց պարոն Շահգելդյանին թվում է, թե պարզից դեպի բարդ կես քայլ է: Մարդիկ, իհարկե, ոչ թե ՕԵԿ դիրքորոշումները չհասկանալու, այլ ուղիղ հակառակը` լավ հասկանալու համար են երես թեքել այս կուսակցությունից: Վերջին հաշվով, հասկանալու առանձնապես բան էլ չկա. սկզբունքայնության պակասը վտանգավոր արատ է: Կուսակցություն, որը սովորություն է դարձրել ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիր դառնալ, հավերժ չի կարող մոլորեցնել ընտրողներին: Ի դեպ, այսօր կարծես նույն ճանապարհին է գտնվում ՀՅԴ-ն: