Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Հայստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով, եւ ավելին՝ ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն՝ մաքսային ձեւակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ եւ օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, ռազմական դրությամբ պայմանավորված, բացի մաքսակետերից, նաեւ ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:
ԿԱՐՈՂ ԵՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ
Երեկվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Պայմանը COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։ Մինչեւ հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղեւորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ Հայաստանի Հանրապետության գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը՝ կախված համավարակի տարածվածության աստիճանից:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների եւ համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն՝ մշակվում է Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի վարչական տարածքում արդյունաբերական /խոզաբուծություն/ նպատակով մեկ նոր խորքային հորից 0.8 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը։ Բոլոր շահագրգիր անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից-18-ը, դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ)։ Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) հարկ, 541 սենյակ։
Շրջակա միջավայրի նախարարություն
ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ներկայումս «Վիվա-ՄՏՍ»-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել հատուկ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով: Այս մասին հայտարարություն է տարածել «Վիվա-ՄՏՍ»-ը։ «Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ ներկայումս «Վիվա-ՄՏՍ»-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել հատուկ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:
Բջջային ցանցի ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություները գործում են բնականոն ռեժիմով եւ ամբողջական ծավալով: Շնորհակալությո՛ւն ըմբռնման համար»,-ասվում է հայտարարության մեջ։
ԿԱՇԽԱՏԵՆ 24/7 ՌԵԺԻՄՈՎ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։ Անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ եւ լիազորագրեր վավերացնելու /կազմելու/ համար անհրաժեշտ է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 43 555-772։