ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:

Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասցնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:




Լրահոս